Մենք մշակել ենք լեզվական կարողությունների գնահատման համակարգված սանդղակ մեր կողմից ուսուցանվող բոլոր լեզուների համար: 1-ից (սկսնակ) մինչև 10 (մասնագիտական) բալային համակարգով մենք կգնահատենք Ձեր՝ լեզվի ըմբռնման և պրակտիկ հմտությունների մակարդակը:
Ձեր պահանջների վերլուծության հարցումն անցնելուց և մեր անձնակազմի հետ շփումից հետո Դուք կընտրեք լեզվի իմացության մակարդակների ուսումնասիրության Ձեր ուղին համոզվելով, որ Ձեր անձնական ծրագրերն իրականություն են դառնում;
Լեզվի իմացության մակարդակներ
Ֆունկցիոնալ
Մակարդակ 1
Լեզվի իմացության այս մակարդակը ապահովում է բավական սահմանափակ հաղորդակցություն պարզագույն բանավոր և ունկնդրման իրավիճակներում:
Ֆունկցիոնալ
2-րդ մակարդակ
Պրակտիկ մակարդակում Դուք տիրապետում եք լեզվի հիմքային գիտելիքներին, որոնք անհրաժեշտ են պարզ և առօրյա իրավիճակներում:
Միջին մակարդակ
3-րդ մակարդակ
Դուք կարողանում եք տիրապետել հաղորդակցության պարզ պահանջներին և շփվել առօրյա հասարակական և գործնական իրավիճակներում: Դուք հասկանում եք ամենօրյա թեմաների շուրջ տարվող զրույցների հիմնական ասելիքը:
Միջին մակարդակ
4-րդ մակարդակ
Միջին մակարդակում Դուք կարող եք վերաձևակերպել և համադրել Ձեր սովորածը՝ բավարարելու անմիջական հաղորդակցության և ուսումնառական պահանջները: Դուք կարող եք ընկալել Ձեզ համար ծանոթ առօրյա թեմաների վերաբերյալ տեղեկություն համատեքստային իրավիճակներում և վարել զրույց ընդհանուր թեմաների շուրջ:
Միջինից բարձր մակարդակ
5-րդ մակարդակ
Դուք որոշ չափով կարողանում եք սկսել, շարունակել և ավարտել առօրյա թեմաների շուրջ զրույցներ անձնական և գործնական բնագավառում:
Միջինից բարձր մակարդակ
6-րդ մակարդակ
Բարձր միջին մակարդակում Դուք արդեն յուրացրել եք լեզվական առանձնահատկությունները: Դուք ազատ կարող եք հաղորդակցվել խորը մասնագիտական և անձնական համատեքստերում և գտնում եք Ձեր միտքն արտահայտելու տարբեր միջոցներ:
Բարձր մակարդակ
7-րդ մակարդակ
Դուք սկսում եք վարել առավել բարդ զրույցներ և կարողանում եք հեռախոսով տարբեր թեմաներ քննարկել:
Բարձր մակարդակ
8-րդ մակարդակ
Իմացության այս բարձր մակարդակում Դուք արդյունավետ հաղորդակցություն եք վարում անգամ մեծ հմտություն պահանջող այնպիսի բարդ իրավիճակներում, ինչպիսին է հանդիպում վարելը: Դուք կարող եք առանց դժվարության մասնակցել հասարակական և մասնագիտական զրույցներին, ինչպես նաև հեռախոսով տարբեր թեմաներ քննարկել:
Մասնագիտական
9-րդ մակարդակ
Դուք անձնական, ակադեմիական կամ մասնագիտական պահանջների բավարարման համար արդյունավետ հաղորդակցվում եք տարբեր զրուցակիցների հետ մի շարք ծանոթ և նոր թեմաների շուրջ, այդ թվում այնպիսի թեմաներ, որոնք ենթադրում են հանրային ելույթների և քննադատական ունկնդրման փորձառություն:
Մասնագիտական
10-րդ մակարդակ
Պրոֆեսիոնալ այս մակարդակում դուք ամբողջությամբ տիրապետում եք լեզվին: Դուք հասկանում և կարողանում եք կիրառել բոլոր լեզվական կառույցները, ինչպես նաև տիրապետում եք բառապաշարին այնքան լայն և խորը մակարդակով, որքան ամենակիրթ լեզվակիրը: Խոսքը սահուն է և լավ մտածված, Դուք արտահայտում եք Ձեր մտքերը հստակ և ամբողջական:
Իմանալ ավելին
Լրացրեք հայտը և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ, քննարկելու ուսուցման ծրագրերը և պատասխանելու Ձեր կողմից տրվող հարցերին: