Բեռլիցի Լեզվի Տիրապետման Թեստավորումը անհատներին և կազմակերպություններին առաջարկում է լեզվի գնահատման և լեզվի թեստավորման ծառայություններ, որոնց արդյունքները պատրաստ են լինում երկու աշխատանքային օրվա ընթացքում: Մեր կողմից առաջարկվող լեզվի իմացության մակարդակի թեստավորման ծառայությունները հասանելի են ավելի քան 40 լեզուներով, օրական 24 ժամ, շաբաթական 7 օր, առցանց կամ հեռախոսով:

Բեռլիցում կիրառվում են լեզվի իմացության մակարդակի թեստի փորձված ընթացակարգեր և կատարողականության տարբեր ցուցիչներ՝ երաշխավորելու արդյունքների հետևողականություն և ճշգրտություն: Այսպիսով Ձեր ՄՌ (Մարդկային Ռեսուրսներ) թիմերը կարող են վստահորեն գնահատել և աշխատանքի ընդունել լավագույն թեկնածուներին:

Մեր կողմից առաջարկվող լեզվի իմացության մակարդակի թեստավորման տարբերակներն են՝

  • Ունկնդրման և ընթերցանության հմտությունների թեստավորումը հասանելի է իսպաներենով, ֆրանսերենով, գերմաներենով, իտալերենով և անգլերենով:
  • Բանավոր խոսքի հմտությունների թեստավորումը կարող է անհատականացվել՝ գնահատելով միայն որոշակի հմտություններ, որոնք կիրառվում են Ձեր աշխատողների կողմից աշխատակիցների և հաճախորդների հետ ամենօրյա շփման ժամանակ:
  • Բանավոր Խոսքի Տիրապետման Մոդելավորված Հարցազրույցը (Simulated Oral Proficiency Interview (SOPI)) – լեզվի իմացության թեստ է, որը ճշգրիտ կերպով գնահատում է բանավոր հաղորդակցման կարողությունը առցանց հարթակի միջոցով: SOPI հարցազրույցը հասանելի է անգլերենով, ֆրանսերենով, իսպաներենով, չինարենով և նաև այլ լեզուներով՝ ըստ անհրաժեշտության:
  • Գրավոր հմտություններ – թղթային կամ առցանց ստուգում, որը միտված է մեծաքանակ դիմողների կամ աշխատողների գիտելիքների գնահատմանը:

Աշխատանքի ընդունեք լավագույն թեկնածուներին լեզվի իմացության մակարդակի թեստավորման միջոցով: Առանձնացրե՛ք պոտենցիալ աշխատողներին իրենց լեզվական ունակությունների հիման վրա և հավաստիացեք, որ ձեր թիմը կարող է ազատ հաղորդակցվել տեղական և միջազգային շուկաներում:

Իմանալ ավելին

Լրացրեք հայտը և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ, քննարկելու ուսուցման ծրագրերը և պատասխանելու Ձեր կողմից տրվող հարցերին: