Լեզվի իմացության մակարդակի անվճար առցանց ստուգման թեստ

Ստուգե՛ք Ձեր անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի, իսպաներենի կամ իտալերենի իմացության մակարդակը

Բարի գալուստ Բեռլիցի՝ լեզվի իմացության անվճար առցանց ստուգման թեստ: Ցանկանո՞ւմ եք հանձնել անգլերենի իմացության մակարդակի ստուգման թեստ կամ ուզո՞ւմ եք ստուգել Ձեր՝ գերմաներենի իմացության ներկայիս մակարդակը: Այս թեստը հասանելի է գերմաներենով, անգլերենով, իսպաներենով և իտալերենով:

Թեստը ստուգում է յուրաքանչյուր լեզվում բառապաշարի և քերականության Ձեր գիտելիքի մակարդակը և միևնույն ժամանակ գնահատում ունկնդրման և ընթերցանության ունակությունները: Այն տալիս է լեզվի Ձեր իմացության մակարդակի ցուցիչ:

Խնդրում ենք ուշադրութուն դարձնել հետևյալ տեխնիկական պահանջներին մինչ թեստը սկսելը՝

  • Microsoft® Windows® տարբերակներ 2000, XP, Vista, Windows 7; Mac OS X
  • Բրաուզերներ (դիտարկիչներ)՝ Internet Explorer, Firefox, Google Chrome, Safari
  • Adobe® Flash player տարբերակ 9 կամ ավելի
  • 512 MB RAM, 1000 MHz CPU
  • Ձայնային քարտ, բարձրախոսներ կամ ականջակալ

Հնարավորինս լավ տեսադիտման համար խնդրում ենք ընտրել էկրանի չափերի համամասնությունը՝ 1024x768 պիքսել:

Արդյունավետ թեստի պայմանների ապահովման համար ձեր տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք կարդալ Բարի գալուստ էջում տեղադրված թեստի ցուցումները: Լեզվի իմացության մակարդակի ստուգման թեստը տևում է մոտավորապես 20 րոպե:

Եթե Դուք ունեք թեստի հանձնման հետ կապված տեխնիկական խնդիրներ, հիմնական պատճառներն են՝

  • Flash Player-ը բեռնված չէ կամ խափանված է
  • Pop-up-երը արգելափակված են
  • Լոկալ ցանցը գերբեռնված է (խնդրում ենք փորձել մի փոքր ուշ)
  • Ձեր ցանցային էկրանը (firewall) արգելափակում է թեստը

Շարունակել Բեռլիցի՝ իմացության մակարդակի ստուգման թեստը