Բեռլիցում ֆրանսերեն սովորելու առավելությունները
- Մեր բացառիկ և ակտիվ ներգրավվածություն ապահովող ուսուցման մեթոդների հիմքում հաղորդակցությունն է, այնուհետև՝ գրավոր հմտությունները: Այդպիսով, դուք կկարողանաք հաղորդակցվել ֆրանսերենով առաջին իսկ դասից սկսած:
- Ուսուցիչները ոչ միայն սովորեցնում են նոր լեզուն, այլ նաև դրա հիմքում ընկած մի ամբողջ մշակույթ:
- Դուք կարող եք շարունակել Ձեր ուսումը աշխարհի մեր 550 լեզվի կենտրոններից ցանկացած մեկում:
- Դուք կարող եք նաև գրանցվել առցանց դասերի կամ Ձեզ հարմար այլ ձևաչափին:
Բեռլիցն առաջարկում է ֆրանսերենի դասեր բոլորի համար
Ընտրեք ֆրանսերենի ուսման Ձեզ հարմար ձևաչափը, ժամը և վայրը: Բեռլիցն առաջարկում է անհատական, զույգերով կամ փոքրաքանակ խմբերով անցկացվող դասեր: Եթե չեք կարողանում հաճախել մեր կենտրոնում կազմակերպվող դեմ առ դեմ դասերին, ապա մենք առաջարկում ենք առցանց կամ աշխատավայրում անցկացվող կուրսեր:
Ինչո՞ւ սովորել ֆրանսերեն
- Ավելի քան 220 միլիոն մարդ խոսում է ֆրանսերեն հինգ մայրցամաքներում:
- Ֆրանսերենի իմացությունը տալիս է Ձեզ նոր հնարավորություններ ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև Բելգիայում, Կանադայում, Շվեյցարիայում և Աֆրիկյան մայրցամաքում:
- Ֆրանսերենը մշակույթի, նորաձևության, սննդի, գրականության և արվեստի լեզուն է:
- Դուք կկարողանաք դիտել ֆրանսիական հայտնի ֆիլմերը իրենց իսկ լեզվով և հասկանալ Ֆրանսիայի ամենահայտնի երգերի բառերը:
- Ֆրանսերենը աշխարհի ամենառոմանտիկ լեզուն է:
Իմանալ ավելին
Լրացրեք հայտը և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ, քննարկելու ուսուցման ծրագրերը և պատասխանելու Ձեր կողմից տրվող հարցերին: