Ապագան կերտելու փորձառություն

Շուրջ 140 տարի Բեռլից կենտրոնը կիրառել է իր էական փորձը, փորձառությունն ու նորարարության ձգտումը՝ օգնելու մարդկանց և կազմակերպություններին նրանց նպատակների իրականացման գործում: Եթե Ձեզ անհրաժեշտ է Բիզնես Անգլերենի, Իսպաներենի, Հայերենի, ֆրանսերենի, Գերմաներենի կամ մեկ այլ լեզվի ուսուցում, մենք առաջարկում ենք Ձեր պահանջներին համապատասխան լեզվի կորպորատիվ ծրագիր:

Ընկերությունների՝ համաշխարհային մասշտաբով ընդլայնվելու հետ մեկտեղ, թերըմբռնման ռիսկը կտրուկ շատանում է: Բեռլից կենտրոնը տարիներ շարունակ ամբողջ աշխարհում բազմաթիվ գործարարների տրամադրել է կիրառելի լեզվի և մշակութային ըմբռնման ուսուցում: Մենք սովորեցնում ենք թիմերին խոսել և գրել իրենց գործունեության համար անհրաժեշտ հմտություններին համապատասխան մակարդակով, և օգնում ըմբռնել ու ընդունել այլ մշակույթ կրող թիմերին արդյունավետության ապահովման նպատակով: Մեր կողմից առաջարկվող ակտիվ ներգրավվածութուն ապահովող դասերը երաշխավորում են ժամանակացույցի և բյուջեի ճկունություն:

Ի՞նչ է առաջարկում Բեռլից կենտրոնի լեզվի կորպորատիվ ուսուցումը

Գրականություն: Մի շարք թեմաների ընտրության հնարավորություն, փորձված ստանդարտ դասընթացներից մինչև անհատականացված տնային պայմաններում ուսուցում Ձեր աշխատողների համար:

Լեզվական մակարդակ: Մինչ ուսուցումը, մենք ստուգում ենք բոլոր մասնակից աշխատողների գիտելիքները՝ առաջարկելու իրենց լեզվական մակարդակին համապատասխան լավագույն հնարավոր ուսուցում:

Կորպորատիվ ծառայություններ: Մենք Ձեզ հետ միասին մշակում ենք Ձեր գրաֆիկի և բյուջեի պահանջներին, ինչպես նաև Ձեր աշխատողների ուսումնառական նպատակներին համապատասխան ուսուցման պլան: Ձեր մարդկային ռեսուրսների բաժինը մեր կողմից ստանում է աջակցություն պլանավորման, կազմակերպման, իրագործման և գնահատման ողջ ընթացքում:

Ներգրավված կարողություններ: Ի հավելումն լեզուների՝ միջմշակութային հաղորդակցության ոլորտի հմտությունները և թիրախավորված գործնական կարողությունները որոշիչ դեր են խաղում միջազգային միջավայրում նպաստավոր հաղորդակցության մեջ: Բեռլիցը այն եզակի կենտրոնն է, որտեղ կարող եք ձեռք բերել Ձեզ անհրաժեշտ բոլոր երեք հմտությունները:

Իմանալ ավելին

Լրացրեք հայտը և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ, քննարկելու ուսուցման ծրագրերը և պատասխանելու Ձեր կողմից տրվող հարցերին: