Բեռլիցն առաջարկում է լեզվի ուսման ամենաարագ և ամենաարդյունավետ միջոցը` համադրելով մշակութային գիտակցության ուսուցումը նոր ձեռքբերված հմտությունների կիրառման առավելագույն արդյունավետության նպատակով:

Ուսուցման ճկուն տարբերակների և հարմարեցված ուսուցման ծրագրերի շնորհիվ Դուք անմիջապես ձեռք կբերեք նոր լեզվով հաղորդակցվելու հմտություններ և ինքնավստահություն:

Լեզու սովորելու գաղտնիքը՝ ներգրավվածություն

Մեզնից յուրաքանչյուրն ունի օտար լեզու սովորելու ունակություն: Նախկինում լեզու սովորելու լավագույն միջոցը արտերկիր տեղափոխվելն ու նոր լեզվի և մշակույթի հետ միաձուլումն էր: Սակայն սա սովորաբար թանկ է և ոչ միշտ հասանելի շատերիս համար:

Մեր ուսանողներն այն կարծիքին են, որ Բեռլիցի հետ ուսումնառությունը լավագույն այլընտրանք է արտերկիր տեղափոխվելու փոխարեն:

1. Ամենաարդյունավետ

Բեռլիցի կողմից առաջարկվող լեզվի ուսումը ապահովում է ներգրավածության փորձառություն: Բեռլից մեթոդը ստեղծվել է 1878թ.-ին մեր հիմնադրի կողմից և մինչ օրս համարվում է լեզուների ուսուցման ամենաարդյունավետ մեթոդը:

Դասերն առաջին իսկ օրվանից անցկացվում են թիրախային լեզվով, և յուրաքանչյուր վարժության հիմքում ընկած են Ձեր պահանջներին համապատասխան ուսուցման որոշակի նպատակներ:

Լեզուն ներկայացված է կենցաղային իրավիճակների, և ոչ թե ակադեմիական թարգմանությունների կամ քերականական կանոնների համատեքստում, և չի ընդգրկում առօրյա կյանքում չկիրառվող անհասկանալի արտահայտություններ:

Դասերն անցկացվում են պրակտիկ և ցուցադրական մեթոդների կիրառմամբ, որը Ձեզ օգնում է կարճ ժամանակում յուրացնել Ձեր սովորածը և անցում կատարել հաջորդ մակարդակ:

2. Արագ և արդյունավետ առաջընթաց

Բեռլիցն առաջարկում է ուսուցման մի կարգ, որն ապահովում է արագ և արդյունավետ առաջընթաց:

Նախևառաջ, մենք գնահատում ենք Ձեր լեզվական նպատակներն ու գիտելիքների մակարդակը, որպեսզի կարողանանք առաջարկել Ձեզ համար ամենաարդյունավետ ծրագիրը:

Ձեր ծրագրի ընթացքում պարբերաբար կկիրառվեն ուղենիշեր, որոնց միջոցով Դուք կգնահատեք Ձեր առաջադիմությունը և կստանաք լրացուցիչ աջակցություն Ձեր ուսումնառության ընթացքում:

Մենք պարբերաբար կգնահատենք Ձեր հմտությունները, և թե որքանով եք ըմբռնել դասերը՝ վերլուծելու համար Ձեր առաջընթացը և հաջորդ մակարդակ տեղափոխելու անհրաժեշտությունը: Դուք անգամ կստանաք Ձեր ձեռքբերումները հավաստող վկայական:

Մեր կողմից կիրառվող մեթոդի շնորհիվ Դուք անընդմեջ կբարելավեք Ձեր գիտելիքները՝ չդոփելով նույն տեղում:

Այսպիսով, Դուք կարող եք ավելի քիչ ժամանակ տրամադրել նոր լեզվի ուսուցմանը և ավելի շատ ժամանակ՝ Ձեր աշխատանքին, ընտանիքին կամ բացահայտելուն աշխարհի նոր անկյուններ:

3. Մշակութային գիտակցության կարևորությունը

Նոր լեզու սովորելու առավելությունն այն է, որ Դուք կարողանում եք բացահայտել այդ լեզվի մշակույթը:

Մեր կողմից կիրառվող ուսումնական մեթոդաբանությունը ներառում է մշակութային կարևոր դասընթացներ, որոնք օգնում են օգտագործել նոր լեզվական հմտությունները համապատասխան համատեքստում:

Մենք կսովորեցնենք Ձեզ խուսափել մշակույթների միջև ծագող անհարմար իրադրություններից՝ բիզնես հանդիպումներից մինչև սոցիալական իրավիճակներ: Մեր՝ «Մշակութային ուղեցույց» մեթոդը կօգնի Ձեզ բացահայտել Ձեր մշակութային նախասիրությունները, և թե դրանք ինչ ազդեցություն ունեն Ձեզ վրա՝ տարբեր մշակույթների հետ հաղորդակցվելիս:

Մենք տալիս ենք Ձեզ արտերկրում ապրելու և աշխատելու ճշգրիտ փորձառություն՝ լեզվի խորացված ուսուցումը համադրելով մշակութային գիտակցության հետ:

4. Սովորե՛ք ինչպես Ձեզ հարմար է

Մեր բոլոր ուսուցիչները պատրաստակամությամբ և նվիրումով օգնում են Ձեզ զարգացնել Ձեր լեզվական հմտությունները։

Առցանց ուսումնական հարթակի շնորհիվ մեր կողմից առաջարկվող դասերը հասանելի են ամենուր և ամեն պահ: Մենք նաև առաջարկում ենք հեռավար ուսուցում:

Եթե նախընտրում եք մասնավոր ուսուցում, ապա մենք Ձեզ առաջարկում ենք դասեր աշխարհի՝ մեր ավելի քան 500 լեզվի կենտրոններում կամ այլ բազում ուսումնական վայրերում: Մենք կարող ենք կազմակերպել դասեր նույնիսկ Ձեր աշխատավայրում կամ Ձեզ հարմար ցանկացած վայրում:

Փնտրու՞մ եք բիզնեսի վերապատրաստման ծրագրեր: Մենք առաջարկում ենք անհատականացված դասեր ընկերությունների ղեկավարների համար:

Անկախ Ձեր ընտրած տարբերակից, մենք ծրագիրը կհամապատասխանեցնենք Ձեր նպատակներին, իրավիճակին և ուսման ոճին:

Բացահայտե՛ք Ձեր աշխարհը Բեռլիցի հետ։

Շուրջ 140 տարի Բեռլիցը օգնել է հաղորդակցվել միլիոնավոր մարդկանց՝ գլխավոր գործադիր տնօրեններից մինչև նախագահներ, հայտնի մարդիկ և համաշխարհային կարգի մարզիկներ:

Բացահայտե՛ք Ձեր աշխարհը: Սովորե՛ք լեզու այսօր: