Բեռլիցի մասնագետների կողմից տրամադրված լեզվի առցանց դասընթացները հնարավորություն են տալիս ունենալու իրապես յուրահատուկ ուսումնական փորձառություն՝ առցանց ուսումնական ծրագրում ներառելով կենդանի, դասընթացավարի կողմից մոդերացվող դասեր: Լեզվի մեր առցանց դասընթացները համատեղում են Բեռլիցի կողմից ստեղծված նորարարական, փորձարկված լեզվի ուսուցման գործիքները և ժամանակակից, առցանց ուսուցմանը հարմարեցված պորտալը՝ յուրաքանչյուր ուսանողի թույլ տալով առավելագույն օգուտ քաղել իր դասընթացից:

Մենք նաև առաջարկում ենք ինքնուսուցման առցանց հարթակ, որտեղ ուսանողները սովորում են ինքնուրույն՝ իրենց տեմպով, դասընթացավարի հետ գործնական պարապմունքներ ունենալու հնարավորությամբ:

Մեր բոլոր լեզվի առցանց դասընթացները հիմնված են լեզուների ուսուցման Բեռլից հանրահայտ մեթոդի վրա, որն առաջին իմերսիվ ուսուցման մեթոդն է և համարվում է որպես օտար լեզուն առավելագույնս արագ սովորելու մեթոդ:

Լեզուների առցանց ուսուցում Բեռլիցի հետ

Մեր նպատակն է պարզեցնել լեզվի առցանց ուսուցման գործընթացը ուսանողների համար: Մենք ձգտում ենք լեզուների ուսուցումը հասանելի դարձնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց լեզվական կարողությունները: Մեր ուսանողների ակնկալիքները արդարացնելու նպատակով` մենք նախագծել ենք կենդանի, ինտերակտիվ դասընթացներ և ստեղծել ենք պարզեցված գործընթաց, որը նրանց հնարավորություն կտա սովորել իրենց համար լավագույն ձևով: Միևնույն ժամանակ, մենք ներառել ենք մեր կողմից մշակված՝ լեզուների ուսուցման իրենց արդյունավետությունն ապացուցած մեթոդները, հնարավորինս համապարփակ ուսումնական ծրագիր տրամադրելու համար:

Բեռլիցի հետ առցանց լեզուներ սովորելը բոլորովին այլ փորձառություն է՝ ի տարբերություն առցանց այլ դասընթացների: Հիմնական տարբերություններից մեկն այն է, որ դուք միշտ հասանելիություն կունենաք դասընթացավարի կողմից անց կացվող կենդանի դասընթացի: Լեզվի վիրտուալ ուսուցման մարդկային այս գործոնը ընկած է մեր փիլիսոփայության հիմքում:

Առաջարկվող այլ լեզվի առցանց դասընթացներ

Սովորեք ավելի քան 40 լեզու մասնագետների հետ:

Կապվեք մեզ հետ ստորև